ԱՄՆ Հետախուզությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) Wikileaks կայքում ԿՀՎ-ից արտահոսքերը հետաքննելու շրջանակներում պատրաստվում է հարցաքննել մի քանի հարյուր մարդու, հնարավոր է նաեւ ավելի քան հազար մարդու, գրում է   New York Times պարբերականը:

Ավելի վաղ WikiLeaks-ը հրապարակել է ավելի քան 8,7 հազար փաստաթուղթ, որոնք պահվել են ԱՄՆ Կիբերանվտանգության կենտրոնի ներքին ցանցում՝ Լենգլիում գտնվող ԿՀՎ-ի շտաբ գրասենյակում:

 New York Times-ը գրում է, որ ԿՀՎ-ն փորձում է գնահատել արտահոսքից ստացված վնասը, իսկ ՀԴԲ-ն զբաղվում է հետաքննությամբ: Քննիչները ենթադրում են, որ արտահոսքը ոչ թե «թշնամի օտարերկրյա պետության աշխատանքի արդյունք է», այլ՝ «դժգոհ ինսայդերի»:

Դրա հետ կապված՝ ՀԴԲ-ն պատրաստվում է հարցաքննել ցանկացածի, ով հասանելիություն ունի այդ տեղեկատվությանը՝ «մարդկանց խմբի, որտեղ առնվազն մի քանի հարյուր մարդ, հնարավոր է նաեւ հազարից ավելի մարդիկ են ներառված», գրում է պարբերականը: