Նիդերլանդների «Ազատության կուսակցություններ»-ի լուտրաաջ ղեկավար  Գերթ Վիլդերսը Հաագայում Թուրքիայի դեսպանատան առջեւ բողոքի ակցիա է իրականացրել՝ բողոքելով ընդդեմ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլյութ Չավուշօղլուի՝ նախատեսված հանրահավաքի դեմ, հաղորդում է  Associated Press-ը:

Վիլդերսը հայտարարել է, որ իր երկրում ուրախ չեն Թուրքիայի ԱԳՆ ղելավարի այցին: Կանգնելով «Հեռու՛ մնա, սա մեր երկիրն է» մակագրությամբ պաստառի առջեւ՝ Վիլդերսը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին բռնապետ է անվանել եւ հայտարարել, որ իրենք «չեն օգնի բռնապետությունն ամրապնդելու հարցում»:

Հիշեցնենք, որ Ռոթերդամում մարտի 8-ին չեղարկվել է նախատեսված հանրահավաքը՝ հաջակցություն Թուրքիայում կայանալիք հանրաքվեի: