Բելառուսի իշխանությունները մեկ տարի «ձրիակերներից» հարկը չեն հավաքի: Այս մասին հայտարարել է այդ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Դեկրետ № 3-ը՝ «Սոցիալական խնամառության նախազգուշացման մասին», չի չեղարկվի, սակայն հանձնարարված է մեկ տարի չհավաքել համապատասխան հարկը»,- հայտարարել է Լուկաշենկոն:

Նրա խոսքով՝ անհրաժեշտության դեպքում մարտին դեկրետը կարող են վերանայել: «Բայց դեկրետը չի չեղարկվի: Փոխանցեք, նախեւառաջ, պաշտոնյաներին, որ այն կիրականացվի այն ուղղումներով, որոնց մասին ես ասել եմ»,- հայտարարել է Բելառուսի նախագահը:

2015-ի ապրիլին Բելառուսի նախագահը ստորագրել է, այսպես կոչված, «ձրիակերների մասին» դեկրետը, որի համաձայն՝ չաշխատող եւ կես տարուց ավելի հարկեր չվճարող երկրի աշխատունակ քաղաքացիները յուրաքանչյուր տարի ավելի քան 200 դոլարի չափով հարկ պետք է վճարեն: