ԱՄԷ-ի իշխող ընտանիքները, որոնք վերահսկում են Emirates եւ Etihad Airways ավիաընկերությունները, բանակցություններ են վարում երկու մրցակցող ընկերությունների հնարավոր միավորման շուրջ: Այս մասին հաղորդում է Handelsblatt-ը՝ վկայակոչելով իրավիճական ծանոթ աղբյուրներին:

«Ավիաընկերությունները մի քանի տարվա բուռն աճից հետո հիմա դժվար ժամանակներ են ապրում՝ երկու ընկերություններն էլ պայքարում են շահույթի անկման եւ ինդուստրիայում փոփոխությունների դեմ: Նրանց միավորելն այնքան հեշտ չի լինի»,- նշված է պարբերականում:

Նախկինում Etihad-ից հայտարարել են, որ չեն քննարկում Emirates-ի հետ ավելի սերտ համագործակցության կամ նույնիսկ միավորման հնարավորության սցենարները՝ նշելով, որ այժմ ընկերությունների միջեւ միավորման շուրջ բանակցություններ չեն վարվում: Emirates-ից չեն պատասխանել պարբերականի մեկնաբանություն տալու հարցմանը: