Ոչ մի հակամարտություն չկա, որի կարգավորման ժամանակ հնարավոր կլիներ ԱՄՆ-ին շրջանցել: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Գործնականում, ոչ մի հակամարտություն չկա, որի դեպքում կարելի էր Միացյալ Նահանգներին շրջանցել»,- ասել է նա Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելի հետ բանակցությունների ավարտից հետո: