Ռուսաստանն Արեւմուտքի երկրներին չի խնդրում իր դեմ սահմանված պատժամիջոցները հանել: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Գերմանիայի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մեր արեւմտյան գործընկերներն ասում են, որ իրենց պատժամիջոցները չեն հանի (մենք դա չենք խնդրում), մինչեւ Ռուսաստանը չկատարի Մինսկի պայմանավորվածությունները»,- ասել է Լավրովը՝ նշելով, որ չորեքշաբթի Պետքարտուղարության ներկայացուցիչն ասել է, որ բոլոր կողմերը պետք է կատարեն Մինսկի պայմանավորվածությունները:
«Կատարել պարտավոր են առաջին հերթին այն կողմերը, որոնք միմյանց դիմակայում են՝ Դոնբասը եւ Ուկրաինայի կառավարությունը»,- ընդգծել է Լավրովը:


























