Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն ու նրա կինը՝ Պրիսցիլլա Չանը սպասում են երկրորդ երեխային։ Այս մասին Ցուկերբերգը հայտնել է Facebook–ի իր էջում։ Նա հայտնել է նաեւ երեխայի սեռը՝ աղջիկ։

Զույգի առաջին դուստրը՝ Մաքսը ծնվել է 2015-ին, դրան նախորդել էին երեք վիժումներ։ Ցուկերբերգը խոստովանել է, որ այդքան դժվարություններից հետո, իրենք վստահ չէին, որ կկարողանան նաեւ երկրորդ երեխա ունենալ։ «Երբ ես ու Պրիսցիլան իմացանք, որ նա նորից հղի է, մենք առաջին հերթին մեկ ցանկություն ունեինք՝ որ երեխան առողջ լինի։ Իսկ երկրորդ ցանկությունս այն էր, որ աղջիկ լինի»,- գրել է նա։