Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին հավանության արժանացնելու վարկանիշը հասել է 60 տոկոսի՝ հասնելով ամենաբարձր ցուցանիշին՝ 2015-ի սեպտեմբերից ի վեր: Այս մասին են վկայում Deutschlandtrend ազգային սոցիոլոգիական հարցման տվյալները, հաղորդում է ARD հեռուստաալիքը:
Համաձայն հարցման տվյալների՝ Մերկելի վարկանիշը մեծացել է 5 միավորով: Սակայն 2015-ի սեպտեմբերին նրա վարկանիշը 63 տոկոս էր:
Գերմանիայի կանցլերի պաշտոնի համար Մերկելի գլխավոր հակառակորդի՝ Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության թեկնածու Մարտին Շուլցի վարկանիշը նվազել է երեք միավորով՝ կազմելով 52 տոկոս:
Գերմանացի քաղաքական գործիչների շրջանում ամենաբարձր վարկանիշն ունի Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆհանգ Շոյբլեն: Նրա վարկանիշը կազմում է 65 տոկոս: Ամենացածր վարկանիշն ունի Մերկելին աջակից, Բավարիայի վարչապետ Հորսթ Զեհոֆերը՝ 39 տոկոս:
Հարցումը տեղի է ունեցել 2017-ի մարտի 6-8-ը, դրան 1002 մարդ է մասնակցել:




























