Ըստ Բրիտանական գրադարանի գրականագետների՝ անգլիացի գրող Ջեյն Օսթինը կյանքի վերջին տարիներին կուրացել է, ապա մահացել՝ ամենայն հավանականությամբ մկնդեղով թունավորվելու հետեւանքով, հաղորդում է  BBC-ն:

Նշվում է, որ Օսթինի վաղաժամ մահվան պատճառները մինչ օրս հայտնի չէին (41 տարեկան):

Գրականագետները կարծում են, որ XVII-XVIII դարերում ծանր մետաղները՝ մասնավորապես մկնդեղը, ներառվել են որոշ դեղորայքների բաղադրության մեջ, որոնք կարող էր ընդունել Օսթինը:

Մասնագետները ենթադրում են, որ մկնդեղով թունավորումը կարող է եղած լինել Ջեյն Օսթինի մահվան պատճառներից մեկը: