Թուրքիայի քրդաբնակ Հաքքարի նահանգի Էսենդերեի քաղաքապետ, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամ Թայֆուն Այհանն ու եղբայրը՝ Մուրադ Այհանը զինված հարձակման են ենթարկվել։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ դեռեւս անհայտ պատճառներով Հաքքարիի Էսենդերեի քաղաքապետի ու նրա եղբոր դեմ զինված հարձակում է տեղի ունեցել։ Հարձակման հետեւանքով քաղաքապետի եղբայր Մուրադ Այհանը տեղում մահացել է։

Ոստիկանությունը աշխատանքներ է իրականացնում մեղավորներին հայտնաբերելու ուղղությամբ։