Թուրքիայի Զոնգուլդաքի Չայջումայի քաղաքապետարանում աշխատանքից հեռացված 44-ամյա Բ․Յ․-ն հրազենով կրակ է բացել քաղաքապետի պատուհանի ուղղությամբ։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Բ․Յ․-ն քաղաքապետարանում աշխատանքը կորցնելուց հետո գինովցած որոշել է գնալ քաղաքապետարան եւ քաղաքապետի հետ տեղում հաշիվները մաքրել։

Բ․Յ․-ն փորձել է մտնել քաղաքապետարան, սակայն անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել, որից հետո նա հանել է հրազենն ու կրակել քաղաքապետի պատուհանի ուղղությամբ։

Քաղաքապետն այդ ժամանակ աշխատասենյակում չի եղել եւ վնասվել են միայն պատուհանի ապակիները։