Թուրքիայի Էսքիշեհիրի հարկային բաժնի 2 աշխատակից մահացել են կեղծ օղի խմելու հետեւանքով։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Էսիշեհիրի հարկային բաժնում աշխատող Օմեր Չելիքը աշխատանքի չի գնացել ու հեռախոսազանգերին չի պատասխանել, որից հետո ոստիկանները տան դուռը կոտրելով ներս են մտել՝ տանտիրոջը մահացած գտնելով։

Էսքիշեհիրի հարկայինի մեկ այլ աշխատակից Մեհմեդ Ուզունն էլ տանը վատացել է, որից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չի հաջողվել։

Դատաբժշկական փորձաքննության արդյունքները պարզել են, որ երկու գործընկերները մահացել են կեղծ օղի խմելու հետեւանքով։

Ոստիկանները ձերբակալել են կեղծ օղի վաճառելու մեջ կասկածվողին։