ԵՄ պետությունների եւ կառավարությունների ղեկավարների միավորող Եվրոպական խորհուրդը չի կարողացել գագաթաժողովի արդյունքներով ամփոփիչ փաստաթուղթ ընդունել, ԵՄ 27 երկրների աջակցությամբ հավանության է արժանացել նախագահողի եզրակացությունը: Այս մասին հայտնել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի պաշտոնական ներկայացուցիչ Պրեբեն Ամանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Եվրախորհրդի գարնանային նիստն ավարտված է: Եվրախորհրդի նախագահողի եզրակացությունը, որն աջակցություն է գտել 27 պատվիրակությունների կողմից, շուտով կհրապարակվի»,- Twitter-ում գրել է Ամանը:

Ավելի վաղ Լեհաստանի վարչապետ Բեատա Շիդլոն հայտարարել էր, որ իր երկիրը չի սատարի գագաթաժողովի ամփոփիչ փաստաթուղթը՝ կապված Եվրախորհրդի նախագահի պաշտոնում Դոնալդ Տուսկի վերընտրվելու հետ, չնայած ընտրությունները հետաձգելու՝ Վարշավայի ցանկությանը: