Մարտի 10-ին Բրյուսելում մեկնարկած ԵՄ երկօրյա գագաթնաժողովը ավարտվել է առանց ամփոփիչ հայտարարության ու սկզբունքային տարաձայնություններ բացահայտել Եվրոպական միության անդամների միջեւ, հայտնում է DW–ը։

Գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքներով, որին մասնակցում էին դրա բոլոր 28 անդամները՝ այդ թվում Մեծ Բրիտանիան, Լեհաստանը հրաժարվել է ստորագրել ամփոփիչ հայտարարությունը՝ անկախ դրա բովանդակությունից։ Արդյունքում փաստաթուղթը, որը ընդհանրացնում էր բանակցությունների առաջին օրվա օրակարգը, հրապարակվել է ԵԽ նախագահի անունից ու հավանություն ստացել գագաթնաժողովի 27 մասնակիցների կողմից։

Լեհաստանի բողոքը պայմանավորված էր Եվրոպական խորհրդի ղեկավարի պաշտոնում երկրի նախկին վարչապետ Դոնալդ Տուսկի վերընտրությամբ։ Վարշավան համարում է, որ Տուսկը կոպտորեն խախտել է չեզոքության սկզբունքը, միջամտելով Լեհաստանի ներքին գործերին։ Տուսկը փաստացի կողմ էր արտահայտվել, որ Բրյուսելը Վարշավայի դեմ պատժամիջոցներ սկսի « օրենքի գերակայությունն ու ժողովրդավարության չափանիշները» չպահպանելու համար։ Լեհաստանը համարում է, որ Տուսկի վերընտրման մասին որոշումը կայացվել է Բեռլինի ճնշումի ներքո։