Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կարող է Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիությունից դուրս գալու գործընթացը պաշտոնապես սկսել մարտի 14-ին, հաղորդում է The Daily Telegraph-ը:

Պարբերականի տվյալներով՝ գործընթացի շուտափույթ մեկնարկը պնդում է  Նախարարների կոմիտեն:

Մարտի 13-ին Մեծ Բրիտանիայի համայնքների պալատը ծրագրում է քննարկել Լորդերի պալատի կողմից ներկայացված՝ Brexit-ի գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը:

Այս գործընթացն ստացել է «պինգ պոնգ» անվանումը, քանի որ փաստթուղթը մի պալատից մյուսն է փոխանցվելու մինչեւ  ամբողջությամբ չհամաձայնեցվի: