Հարավային Կորեայի ԿԸՀ-ն հայտարարել է մինչեւ մայիսի 9-ը նախագահական ընտրություններ անցկացնելու մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նշվում է, որ ԿԸՀ-ի նախագահն ընդգծել է, որ ընտրությունները կլինեն արդար ու ազատ: Նա, սակայն, անհանգստություն է հայտնել, որ քաղաքական տարաձայնությունները կարող են հանգեցնել «շատ լարված մթնոլորտի»`քվերակության շեմին եւ բնակչությանը կոչ արել հաղթահարել «հակամարտությունն» ու մասնակցել ընտրություններին:

Հիշեցնենք, որ նախօրեին Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանը հաստատել է երկրի նախագահ Պակ Կըն Հեի նկատմամբ իմփիչմենթը, որը սահմանել էր երկրի խորհրդարանը` անցյալ տարվա դեկտեմբերի 9-ին` խոշոր կոռուպցիոն սկանդալի ֆոնին:

Առաջիկա արտահերթ ընտրություններում, ինչպես սպասվում է, նախագահի պաշտոնի համար կպայքարեն Դեմոկրատական կուսակցության նախկին նախագահ Մուն Չժե Ինը, ով բարձր վարկանիշ ունի երկրի բնակչության շրջանում, Չհունչհոն-Նամդո նահանգի նահանգապետ Ան Հի Չժոնը եւ Սոնամ քաղաքի քաղաքապետ Լի Չժե Մյոնը, ինչպես նաեւ Ան Չհոլ Սուն` «Ժողովրդական կուսակցություն»-ից: Հարավային Կորեայում նաեւ նախագահի հնարավոր թեկածու է համարվում ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: