ԱՄՆ նախագահի կողմից խոստացված «արմատական փոփոխությունները»  նաեւ քաղաքական բառապաշարի վրա են անդրադարձել,  գորում է  The Washington Post-ը:

Պարբերականը գրում է, որ հենց նախագահական արշավի ամենասկզբից Թրամփն իր մտքերը բավականին յուրօրինակ ձեւով էր արտահայտում՝ օգտագործելով այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են  «ստախոս Թեդը», «անազնիվ Հիլարին» եւ այլն:

Օվալային կաբինետում Թրամփն ու նրա հիմնական ստրատեգ Սթիվեն Բենոնը «դուրս են եկել քաղաքական ոչ կոռեկտության արշավի շրջանակից»՝ Վաշինգտոնը նոր բառապաշարով ցնցելու համար: Թրամփը խոսում է  «ուժային գլոբալ կառուցվածքի մասին», Բենոնը խոստանում է «վարչական պետության ապակառուցում»:

«Այս հռետորաբանությունն այնքան համակարգային բնույթ է կրում, որ դժվար է հավատալ,  թե դա քաղաքական լեզուն կանխամտածված կերպով փոխելու փորձ չէ», -հայտարարել է կոնգրեսական Թոմ Քոուլը: