Յուրաքանչյուր նիստից հետո Եվրոպական խորհուրդը, որի կազմի մեջ են մտնում Եվրամիության երկրների առաջնորդները, սովորաբար համաձայնեցված ամփոփիչ փաստաթուղթ է ընդունում: Հինգշաթի՝ մարտի 9-ին, այն չի կարողացել դա անել, որովհետեւ նրա անդամներից մեկը՝ Լեհաստանի վարչապետ Բեաթա Շիդլոն, հրաժարվել է հավանություն տալ դրան: Այս դրվագը կարող է շատ բան վկայել ապագա տարբեր արագություններ ունեցող Եվրոպայի ամբողջական խնդիրների մասին, նշված է Bloomberg-ում:
Տարբեր արագություններ ունեցող Եվրոպայի գաղափարը՝ Եվրոպայի, որում երկրները դաշնության ուղղությամբ առաջ են ընթանում յուրաքանչյուրն իր սեփական արագությամբ, կարող է շանտաժի յուրատեսակ գործիք դառնալ, որից մեծ քառյակի երկրները՝ Գերմանիան, Ֆրանսիան, Իսպանիան եւ Իտալիան, կօգտվեն մյուս ադամներին ստիպելու հաշտվել իրենց առաջնորդության հետ:
Իրականում տարարագ Եվրոպայի հայեցակարգը, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի եվրոգոտու առանցքային անդամներին ֆինանսական միության մեջ միավորվելուն: Առայժմ հստակ չէ, թե եվրոգոտու երկրներից ով կցանկանա նման միություն ստեղծել, եւ ով կհամապատասխանի անդամակցության պահանջներին, սակայն այս փոփոխությունները տագնապի զանգ կհնչեցնեն Եվրամիության ֆինանսական օգնությունը ստացող բոլորի համար, որոնք եվրոգոտու կազմի մեջ չեն մտնում: Եթե ձեւավորվի երկմակարդակ բյուջե, գլխավոր դոնորներն, ամենայն հավանակնությամբ, կցանկանան, որ փողը մնա առաջին մակարդակի ներսում՝ այն բաժանելով մերձավոր անդամների միջեւ:
Այս առանցքային խմբի անդամները տեսականորեն բոլոր հարցերով կոնսենսուսի ավելի հեշտ կհասնեն՝ ինչպիսին են սահմանները, ներգաղթը, աշխատանքային օրենսդրությունը եւ նույնիսկ հարկերը: Վերջնարդյունքում Եվրամիությունը կվերածվի գերմանական տիպի կազմակերպության, որտեղ մշտապես որոշումների ընդունմանը նախորդում են բանավեճերը, բայց որտեղ ոչ ոք դայակություն չի անի նրանց, որոնք պատրաստ չեն մեծամասնությանը հետեւել:
Եթե այստեղ քողարկված սպառնալիքն այն է, որ միջուկը չի մտահոգվի՝ այդ երկրները կման ԵՄ-ում, թե այն կլքեն, ապա բավական դժվար է այն վստահության արժանի համարել: Եվրոգոտու երկրների շրջանում համաձայնություն չկա ֆիսկալ քաղաքականության հարցերում: Ակնհայտ է, որ նրանք չեն կարողանում համաձայնության գալ նույնիսկ շրջանառությունից միասնական ֆինանսական հարկի նախագիծ մտցնելու հարցում, որը 2011 թվականին առաջարկել է Եվրահանձնաժողովը: Այն 11 երկրները, որոնք մտել են այս հարկի հարցով աշխատանքային խմբի մեջ եւ համարվում են տարարագ Եվրոպայի պոտենցիալ միջուկի անդամները: Սակայն նրանց դեռեւս չի հաջողվել որեւէ զգալի արդյունքների հասել, իսկ Էստոնիան ընդհանրապես լքել է այս աշխատանքային խումբը:
Ի սկզբանե Եվրամիության գլխավոր խնդիրն այն էր, որ չկարողացավ ձեւակերպել իր դաշնային նպատակները՝ միության տնտեսական առավելությունները հասանելի դարձնելով մեծաթիվ երկրներին, որոնցից որոշները չէին ցանկանում իրենց ինքնիշխանությունը զոհաբերել հանուն այս առավելությունների: Այս երկրներին երկրորդ դասի կատեգորիայի մեջ տեղավորելն այնքան էլ հեշտ չէ, ինչպես ձայների գերակշռություն ապահովելը: Դրա համար ԵՄ-ի տնտեսապես ուժեղ անդամների խմբի կողմից դաշնային վճռականություն է պահանջվում: Եթե ինչ-որ մեկին մի կողմ են հրում այն պատճառով, որ նա չափազանց դանդաղ է ընթանում, մյուսը պետք է պատրաստ լինի արագ ընթանալուն:
Դրա հետ մեկտեղ, ապագա կառուցվածքի շուրջ բանակցությունները կշարունակվեն, եւ երկրները տարբեր փոխդասավորություններ կփորձարկեն: Ուբաթ՝ մարտի 10-ին, Բելգիան, Նիդեռլանդները եւ Լյուքսեմբուրգը Վիշեգրադյան քառյակին՝ Լեհաստանին, Հունգարիային, Սլովակիային եւ Չեխիային հրավիրել էին Եվրամիության ապագայի հարցի շուրջ առանձին բանակցությունների: Բենիլյուքսի երկրների ղեկավարները եւս ծրագրել են հանդիպել Մերձբալթիկայի իրենց գործընկերների հետ: Հոլանդիայի վարչապետ Մարկ Ռյուտեն, որն այս նախաձենության հեղինակն է, ցանկանում է օգտվել կոնսենսուսի հասնելու հոլանդական ավանդական տեխնիկայից՝ հույս ունենալով, որ այն ավելի լավ կաշխատի, քան հեռացնելու վատ քողարկված սպառնալիքները:
Հնարավոր է՝ շուտով նոր կոնսենսուս ձեւավորվի: Հնարավոր է՝ արեւելաեվրոպական եւ սկանդինավյան երկրները ուղղակի սեփական ծրագրեր կմշակեն: Դա այնքան էլ բարենպաստ տարբերակ չէ այն երկրներից որոշների համար, որոնք հավանաբար կարող էին մտնել Եվրամիության միջուկի մեջ: Որքան էլ բարդ լինի տարարագ Եվրոպայի տարբերակը, դրա այլընտրանքները, հնարավոր է, ավելի վատը լինեն:


























