Գվատեմալայի ընտանեկան բռնության զոհերի վերականգնողական կենտրոնում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 40-ի: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:

Նշվում է, որ 19 երեխաներ մահացել են հրդեհի ժամանակ, եւս 21-ը՝ հիվանդանոցներում:

Գործակալության տվյալներով՝ շատ ծանր վիճակում գտնվող 4 երեխաների տեղափոխել են ամերիկյան Թեխաս նահանգի Գալվեսթոն քաղաքի հիվանդանոց: