Չինաստանում գտնվող աշխարհի ամենախոշոր  FAST (Five hundred meter Aperture Spherical radio Telescope) ռադիոաստղադիտակը բացել են անվճար այցելությունների համար: Այս մասին ասվում է  Peoples Daily պարբերականի  Facebook-յան պաշտոնական էջում: 

Ինչպես հստակեցնում է պարբերականը՝  ռադիոաստղադիտակը կարող է տեսնել առավելագույնը օրական 2 հազար մարդ:  FAST-ը համարվում է աշխարհի ամենազգայուն ռադիոաստղադիտակը:  Դրա հետ կապված՝ բոլոր այցելուները պետք է հսկիչների մոտ թողնեն էլեկտրոնային սարքավորումները, այդ թվում՝ բջջային հեռախոսներն ու թվային տեսախցիկները: 

Աստղադիտակի հիմնական կառույցը սկսվել է շահագործվել Չինաստանի հյուսիս-արեւմուտքում գտնվող Գույչժոու նահանգի լեռնային շրջանում՝ 2016-ի սեպտեմբերի 25-ին: