Թուրքիան մտադիր է Գերմանիայում իր քաղաքական գործիչների ելույթների շարք կազմակերպել։ Գերմանական Bild պարբերականի փոխանցմամբ՝ մինչեւ մարտի վերջ 15 միջոցառում է նախատեսված։

Համաձայն Անկարայի սպասումների՝ դրանք պետք է տեղի ունենան Հյուսիսային Ռեյնի խոշոր քաղաքներում, ինչպես նաեւ Բեռլինում, Շտուգարտում եւ Համբուրգում։ Նախատեսված է ներկա եւ նախկին նախարարների, խորհրդարանականների, թուրք քաղաքականության մեջ առաջին դեմքերի մասնակցություն։

Ավելի վաղ Թուրքիայի դժգոհության պատճառ է դարձել Գերմանյաի՝ Անկարայից նախարարների մասնակցությամբ երկու միջոցառում չեղարկելու որոշումը։ Ինպես ասում են դիտորդները՝ Բեռլինում չեն ցանկանում քարոզի համար հարթակ տրամադրել այն իշխանության ներկայացուցիչներին, որի քաղաքականության հետ դաշնային հանրապետությունը համաձայն չէ։