Թուրքիան պատրաստվում է Նիդեռլանդների դեմ բողոք ներկայացնել ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում եւ Եվրախորհրդում՝ 1961 թվականի Վիեննայի կոնվենցիան խախտելու կապակցությամբ: Այս մասին հաղորդում է թուրքական Hürriyet Daily News-ը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին:

Թուրքական կողմը պնդում է, որ Նիդեռլանդները խախտել է դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիան:

Հիշեցնենք, որ Նիդեռլանդները թույլ չէր տվել Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի օդանավի մուտքը երկիր: Չավուշօղլուն մտադիր էր շաբաթ Ռոտերդամում մասնակցել Թուրքիայում ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեին նվիրված հանրահավաքին:

Էրդողանը սպառնացել էր պատասխան միջոցառումներ կիրառել: Չավուշօղլուն էլ Նիռեդլանդները «ֆաշիզմի մայրաքաղաք» էր կոչել:

Ավելի ուշ Թուրքիան դիվանագիտական նոտա էր հղել Նիդեռլանդներին՝ հայտարարելով Վիեննայի դիվանագիտական եւ հյուպատոսական հարաբերությունների մասին կոնվենցիայի խախտման մասին: