Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հաղորդել մարտի 13–ին երեկոյանՎանաձորի բարձրահարկ շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի մասին։
Ըստ ՔԿ տարածած հաղորդագրության՝ նախնական տվյալներով մարտի 13-ին ժամը 18։00-ի սահմաններում առերեւույթ հանցագործություն կատարած անձը պայթյունի և հանրավտանգ եղանակով վնասել է Վանաձորի Տիգրան Մեծի 77 շենքի շքամուտքը և դրան հարակից «Կոկետ» գեղեցկության սրահի ապակիները ու մուտքի դռները:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Իրականացվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ` առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վանաձորի Տիգրան Մեծ 77 բարձրահարկ շենքում մարտի 13–ին պայթյուն է տեղի ունեցել։ Պայթյունի հետևանքով ընկել են էլեկտրական վահանակները, վնասվել աստիճանները։




























