Թեքսաս նահանգի ներկայացուցիչների պալատում ԱՄՆ դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ջեսիկա Ֆարրերը մշակել է մի օրինագիծ, որն առաջարկում է տուգանել մաստուրբացիայով զբաղվող տղամարդկանց։ Նա կարծում է, որ յուրաքանչյուր «մաստուրբացիոն արտանետման» համար 100 դոլարի տուգանքը կգրավի հասարակության ուշադրությունը աբորտների թեմային ու կստիպի ավելի հարգանքով վերաբերվել ապագա կյանքերին։
The Texas Tribune-ն փոխանցում է, որ երբ ներկայացուցիչների պալատում գործը հասնում է առողջության հետ կապված հարցերին, Ֆարրերը կոչ է անում տղամարդկանց պարտադրել անցնել նույն ավելորդ ու ինվազիվ բուժակարգերը, որոնց նահանգի օրենքներով ենթարկվում են կանայք։
Օրերս էլ դեմոկրատը իր գործընկերների քննարկմանն էր առաջարկել 4260 օրինագիծը որը առաջարկում է մաստուրբացիայի համար 100 դոլարով տուգանել տղամարդկանց ։ «Եթե տղամարդը իր սերմնահեղուկը երեխա բեղմնավորելու համար չի օգտագործում, ուրեմն նա անիմաստ վատնում է այն։ Տղամարդիկ պետք է պատասխան տան իրենց գործողությունների համար։ Նրանք պետք է մաստուրբացիայով զբաղվեն հիվանդանոցներում, որտեղ սերմնահեղուկը կարելի է պահպանել ապագա հղիությունների համար, կամ էլ բնական ճանապարհով սերմնահեղուկը թափեն կնոջ հեշտոցի մեջ»,- համարում է դեմոկրատը։




























