«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Մարտիրոս Հակոբյանը «Դեդ» մարտի 12-ին հացադուլ է հայտարարել: Այս մասին այսօր` մարտի 14-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց նրա աղջիկը` Զարուհի Հակոբյանը:

Նրա խոսքով`իր հայրը հացադուլ է հայտարարել, քանի որ օրեր առաջ նրան պատժախուց են տեղափոխել այն բանի համար, որ բողոքել է իր խցակցից:

«Այդ մարդը խանգարել է նրանց, ձայներ է հանել, չի թողել, որ գիշերը քնեն: Իմ հայրն էլ բարձրաձայնել է իր իրավունքների մասին, պահանջել նրան տանել ուրիշ խուց, սակայն ՔԿՀ-ի աշխատակիցները նրան են տեղափոխել պատժախուց` կարգը խախտելու համար»:

Զարուհի Հակոբյանի խոսքով` հնարավորություն չունի ոչ իր հոր հետ խոսելու, ոչ էլ տեսակցելու նրան:

Մարտիրոս Հակոբյանին` Դեդին, մեղադրանք է առջադրվել ՀՀ ՔՕ 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել)։