Ի պաշտպանություն Թուրքիայի իշխանությունների հանդես եկող ցանցահենների խումբը կոտրել է մի շարք միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝  Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության, ԱՄՆ-ում UNICEF-ի բաժանմունքի, Միջազգային օդերեւութաբանական կազմակերպության Twitter-ի  էջերը եւ այնտեղ սվաստիկա տեղադրել, հաղորդում է  ՌԻԱ Նովոստին:

Ցանցահենների տեղադրած հաղորդագրությունում նաեւ «նացիստական Գերմանիա» եւ  «նացիստական Նիդեռլանդներ» հեշթեգներն են օգտագործել, ինչպես նաեւ Թուրքիայի նախագահ Էրդողանի ելույթից մի հատված:

CNBC-ի տվյալներով՝ ցանցահենները նաեւ մուտք են ունեցել Forbes ամսագրի Tiwtter էջ եւ ֆոնային նկարը փոխել են թուրքական դրոշով: