Իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են 31–ամյա կնոջը, ով մեղադրվում է իր երկամյա դստերը մթերային խանութում լքելու մեջ։ Ավելին, խանութի այցելուներից մեկը փորձել է վերադարձնել երեխային, սակայն Ռիվերսայդի բնակչուհին խուսանավել է նրանից, հաղորդում է  Americaru–ն։

Չինգհեմ Վիլայսանին ձերբակալել են բանկում, երբ գանձապահը ճանաչել է նրան։ Ներկա պահին կինը գտնվում է բանտում։ Նրան կասկածում են անափահաս դստերը վտանգի մեջ լքելու, երեխայի նկատմամբ պարտականությունները չկատարելու, ինչպես նաեւ հոգեմետ նյութեր օգտագործելու մեջ։

Նշվում է, որ Վիլայսանը շրջել է խանութում իր փոքրիկ դստեր հետ՝ առանց գնումների դիմաց վճարելու, իսկ խանութից դուրս է եկել առանց երեխայի։ Բացի այդ, կինը նույնիսկ չի էլ փորձլ փնտրել երեխային, իսկ երբ անցորդը փորձել է վերադարձնել նրան դստերը, Վիլայսանն ասել է. «Ուղղակի թողե՛ք նրան»։