«Սասնա ծռեր» խմբին սնունդ հասցնելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը», կրկին տեղափոխվել հիվանդանոց, նրա վիճակը դեռեւս նույնն է՝ ծանր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Արմենիա բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սուրեն Մակարյանը:
«Դեռեւս մնում է նույն ձեւով, այսինքն՝ ծանր: Վիրահատությունից հետո երբեմն այդպես լինում է, որ շնչառությունը ուշ է վերականգնվում, մնում է արհեստական շնչառության ապարատի տակ մինչեւ վերականգնվի»,-ասել է Սուրեն Մակարյանը:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանն ազատ էր արձակվել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին, քանի որ ազատազրկման հետ անհամատեղելի հիվանդություն ուներ: Փետրվարի 9-ին, սակայն, նա կրկին կալանավորվել էր: Արթուր Սարգսյանը հացադուլ էր հայտարարել եւ պահանջում էր փոխել իր խափանման միջոց կալանքը:
Օրեր առաջ մի քանի տասնյակ պատգամավորների երաշխավորությամբ Արթուր Սարգսյանն ազատ է արձակվել ու անմիձջապես տեղափոխվել հիվանդանոց: Մի քանի օր առաջ նա ինքնակամ լքել էր հիվանդանոցը, սակայն հիմա կրկին ստիպված է եղել տեղափոխվել հիվանդանոց:



























