ԱՄՆ էներգետիկայի նախարարության Լիվերմորի Էռնեսթ Լոուրենսի անվան ազգային լաբորատորիայից ֆիզիկոս Գրեգ Սփրիգսը համացանցում հարյուրավոր գաղտնազերծված հոլովակներ է հրապարակել մթնոլորտում միջուկային զենքի փորձարկումների մասին: Այս մասին հայտնում է Business Insider-ը:
Սփրիգսի ղեկավարած փորձագետների խումբը վերականգնել է 1945-1962 թվականներին ԱՄՆ-ի իրականացրած մթնոլորտային միջուկային փորձարկումների ժապավենների մի մասը: Ներկայումս մասնագիտների տրամադրության տակ 6,5 հազար հոլովակ կա, որոնցից թվայնացված է 4,2 հազարը, իսկ 750-ը գաղտնազերծված է:




























