Հայաստանի Հանրապետական կուսակցությունից պատգամավորի թեկնածու Արտակ Զաքարյանը քաղաքական ուժերին կոչ է արել չփորձել դիվիդենդներ հավաքել մարդկային հույզերի միջոցով։
Մարտի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքը կազդի նախընտրական քարոզարշավի վրա, նա ցավակցություն է հայտնել Սարգսյանի հարազատներին եւ ընդգծել, որ մարդկային ողբերգությունը քաղաքականացնելու փորձերը՝ փորձելով հասարակական տրամադրություններ ձեւավորել, անթույլատրելի են եւ «պատիվ չեն բերում»։
«Փորձել հասարակության դժգոհության միջոցով դիվիդենդներ ստանալը ճիշտ չեմ համարում։ Մարդիկ դժգոհում են, պարզ մարդկայնորեն, դա նորմալ է։ Մենք գործ ունենք հույզերի հետ, իսկ որոշ ուժեր փորձում են դրան քաղաքական ուղղություն հաղորդել», - հայտարարել է Զաքարյանը։



























