Մոսկվայում, այսօր՝ մարտի 17-ին, կայացել են Եվրասիական տնտեսական խորհրդի եւ ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստերը, որին մասնակցել է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը:

Կառավարությունից NEWS.am_ին հայտնում են, որ Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ընթացքում քննարկվել եւ հավանության են արժանացել ԵՏՄ անդամ-պետությունների միջեւ առեւտրատնտեսական համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր:

ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստի շրջանակներում քննարկվել են ԱՊՀ անդամ պետությունների՝ մի շարք ոլորտներում գործակցության հետագա ընդլայնմանն ու խորացմանն ուղղված երկու տասնյակից ավել հարցեր: