Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը Եվրոպայում պոպուլիզմի դեմ պայքարելու համար հիմնել է  Գլոբալ փոփոխությունների ինստիտուտը: Այս մասին հայտնում է Guardian-ը:

Պարբերականի տեղեկություններով՝ Բլերի հիմնած ինստիտուտը ոչ թե պարզապես գիտահետազոտական ինստիտուտ է, այլ «քաղաքականության ազատ տարածքները լրացնող նոր քաղաքական հարթակ»: Ինստիտուտի նպատակն է աշխարհի լավագույն քաղաքական գործիչներին պոպուլիզմի դեմ պայքարի ռազմավարությամբ եւ քաղաքական դասընթացներով ապահովելը, որը Եվրոպայում թափ է հավաքում գլոբալիզացիայի հետեւանքների դեմ մշակութային եւ տնտեսական բողոքի պատճառով:

Նախկին վարչապետի կարծիքով՝ «նույնիսկ այնտեղ, որտեղ պոպուլիզմը չի հաղթանակում, ինչպես, օրինակ, Նիդեռլանդներում, ազդում է երկխոսության վրա եւ այն խեղաթյուրում»: Բլերը հավելել է, որ Գլոբալ փոփոխությունների ինստիտուտը ստեղծել է, քանի որ «դրա անհրաժեշտությունը զգում է»: Նա հստակեցրել է, որ սա «Մեծ Բրիտանիայում նոր կուսակցության սաղմը չէ կամ քաղաքական ասպարեզ իր անձնական վերադարձը»: