Այսօր մարտի 18-ին Երեւանում տեղի ունեցավ Հունական հասարակական կազմակերպությունների միության հաշվետու ժողովը: Օրակարգում ներառված էր երկու հարց: Միության վարչությունը ընդունեց միության նախագահ Արկադի Խիտարովի 2016թ հաշվետվությունը: Երկրորդ հարցն էլ միության մասնակցությունն է ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններին:
Հաշվի առնելով` Հայաստանում հունական հասարակական կազմակերպությունների եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության երկարատեւ եւ արդյունավետ համագործակցությունը , ՀՀԿ-ի ներդրումը 2015թ մարտի 24-ին Հայաստանի հանրապետության Ազգային Ժողովում Պոնտոսի հույների եւ ասորիների ցեղասպանության Ճանաչման գործում ,ինչպես նաեւ միության վարչության անդամ Էդուարդ Շարմազանովի ներգրավումը Հայստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում միությունը որոշեց ապրիլի 2-ին կայանալիք ՀՀ խորհրդարանական ընտրություններում սատարել եւ աջակցել Հայաստանի Հանրապետական Կուսակցությանը:




























