Տավուշի մարզի Բերդ քաղաքում այսօր` մարտի 18-ին, բերդեցիները Հանրապետական կուսակցության նախընտրական հանդիպման ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանից հետաքրքրվեցին` ինչպես անել, որ նրա հետ երկար աշխատել:
«Պարոն Կարապետյան, մենք Ձեր աշխատանքը շատ ենք հավանում, ինչպե՞ս անենք, որ երկար աշխատենք Ձեզ հետ»,- վարչապետին դիմեց բնակիչներից մեկը:
Կարեն Կարապետյանը կարճ պատասխան տվեց` ապրիլի երկուսին ընտրեք Հանրապետական կուսակցությանը:
Նշենք, որ Կարեն Կարապետյանը այսօր քարոզարշավ է իրականացնում Տավուշի մարզում:




























