Եվրախորհրդարանի նախկին նախագահ Մարտին Շուլցը դարձել է  Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ: Կիրակի օրը` մարտի 19-ին, նա ընտրվել է Զիգմար Գաբրիելի փոխանորդ` Բեռլինում կուսակցության արտահերթ համագումարի ժամանակ, հաղորդում է DW-ն:

Նրա օգտին քվեարկել է պատվիրակների 100 տոկոսը։  Դրանով հանդերձ նրան հաջողվել է լավագույն արդյունքը ստանալ Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահի ընտրություններում` ամբողջ հետպատերազմական պատմության ընթացքում:

Համագումարի ընթացքում Շուլցը պաշտոնապես առաջադրվել է բունդեստագի ընտրություններում Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից կանցլերի պաշտոնի թեկնածու, որոնք տեղի կունենան սույն թվականi սեպտեմբերին: