Գյումրիի թատերական հրապարակից նախօրեին, մարտի 19-ին մեկնարկել է երթը՝ ի հիշատակ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ երթի մասնակիցները ցուցապաստառներով եւ հացերով քայլեցին դեպի կենտրոնական հրապարակ, վանկարկելով. « Արթուրին սպանել են», «Հաց բերողին» սպանել են»: Այնուհետեւ երթի մասնակիցները Սբ. Յոթվերք եկեղեցում մոմ վառեցին եւ հոգեհանգստայն արարողություն անցկացրեց Տեր Փավստոս քահանան:
































