Եվրամիության երկներից ամենաշատը Չեխիայի քաղաքացիներն են քննադատաբար վերաբերվում երրորդ երկրներից ժամանած միգրանտներին: Նրանց դրական են վերաբերվում միայն հարցվածների 14 տոկոսը, մինչդեռ Եվրամիությունում միջին ցուցանիշը 66% է,  հաղորդում է  ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով České noviny պարբերականին:

«Չեխիայի քաղաքացիները ԵՄ գլխավոր խնդիրներից են համարում միգրացիան ու ահաբեկչությունը: Չեխերի միայն  23%-ն է համարում, որ իրենց երկիրը պետք է օգնի փախստակններին: Միայն 12%-ն է որեւէ օգուտ տեսնում միագրացիայից, մինչդեռ ԵՄ-ում այս ցուցանիշը 44% է:  Չեխիայի քաղաքացիների մոտ 95%-ը ենթադրում է, որ  ապօրինի միգրացիայի հետ անհրաժեշտ է ավելի վճռական պայքարել, քան ներկայումս»,- հարցման արդյունքներն է ներկայացնում Եվրահանձնաժողովի կայքը:

Ընդհանուր առմամբ Եվրամիության ապագան դրական է գնահատում  հարցված չեխերի 49%-ը, բացասական՝ 47%: Եվրոպական տնտեսության բարելավում է ակնկալում 13%-ը, վատթարացում՝  30%-ը, իսկ հարցվածների կեսը տնտեսական փոփոխության հեռանկար չի տեսնում:

Հարցումն անցկացվել է Eurobarometr գործակալության կողմից՝ 2016թ. վերջին: Գործակալությունը նման հարցումներ անցկացրել է ԵՄ անդամ բոլոր երկրներում: