Վարչապետն աշխատելն այսօր Հայաստանում ամենաանշնորհակալ գործն է: Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, Շիրակի մարզում ընտրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը:
«ես որեւիցե խոստում տվե՞լ եմ, որի վերաբերյալ կարող եք ասել՝ իրատեսական է, թե ոչ: Այս պահին խոսքով ինձ հավատացեք, սա խոստում չի, մեր կողմից շատ մեծ պատրաստականություն կա ծառայելու եւ բեռ վերցնելու: Վարչապետն աշխատելն ամենաանշնորհակալ գործն է, ում մոտ ինչ չի ստացվում, մեղավորը ես եմ»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Նշենք, որ շիրակցիներից մի կին բողոքեց, որ իշխանություններին տեսնում են ընտրությունից ընտրություն, ժողովուրդն ուղղակի մոռացության է մատնված:



























