Կուրշեւել լեռնադահուկային ավանում երկու դիմակավոր տղամարդկ ներխուժել են ռուս միլիարդատեր Միխայիլ Պրոխորովին պատկանող տուն, հայտնում է Le Dauphiné libéré–ը։

Պրոխորովի տունը գտնվում է լավ հսկվող փակ Hameaux de Bellecôte թաղամասում։ Բայց դա չի խանգարել երկու չարագործներին ներխուժել միլիարդատիրոջ տուն։

Գողացված գումարի չափի կամ տանը որեւէ մեկի գտնվելու մասին տվյալներ դեռ չեն հաղորդում։

Սկսվել է հետաքննություն։