Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտածում է իր պաշտոնից մինչ 2024-ը հեռանալու մասին, երբ կավարտվի նախագահական պաշտոնավարման հաջորդ ժամկետը։ Այս մասին ՅՈՒԿՕՍ նավթային կոնցերնի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորովսկին հայտարարել է Süddeutsche Zeitung պարբերականի հետ հարցազրույցում։

«Ես այնպիսի տպավորություն ունեմ, որ անձնական դրդապատճառներից ելնելով Պուտինը մտածում է մինչ 2024-ն իր պաշտոնաթողության մասին։ Նա հիմա պետք է դա որոշի։ Կարեւոր քայլ կլիներ փոխանորդին առաջադրելը։ Դա անվտանգ չէ, եւ ես չգիտեմ՝ արդյոք նա այդ քայլին կդիմի», - հայտարարել է Խոդորովսկին։

Պատասխանելով այն հարցին, թե հրաժարականից հետո ով կարող է Պուտինին անձեռնամխելիություն ապահովել, նա ասել է, որ ՌԴ-ում այժմ ոչ ոք չի կարող նման երաշխքի տալ։ Ուստի, դրա համար ինչ-որ մի մոդել է պետք մշակել, ինչը տարիներ է պահանջում։ Եւ այդ մոդելը կարող է գործել միայն Արեւմուտքի հետ համագործակցությամբ։