ԵՙՄ-ն կոչ է արել ռուսական իշխանություններին «անհապաղ ազատ արձակել» չթույլատրված ակցիայի բոլոր կալանավորված մասնակիցներին, որը տեղի է ունեցել կիրակի օրը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Կիրակի օրը Մոսկվայում չթույլատրված ակցիա է տեղի ունեցել, որը կազմակերպել էր ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին։ Չթույլատրված ակցիայի կալանավորված մասնակիցների թիվը գերազանցել է հազարը։ Ակցիայի  ընթացքում ոստիկաններից մեկը գլխից վնասվածք է ստացել։

«Մենք ռուսական իշխանություններին կոչ ենք անում ամբողջությամբ կատարել իրենց միջազգային պարտականությունները, այդ թվում ՝ Եվրոպայի խորհրդում ու ԵԱՀԿ-ում, ինչպես նաեւ անհապաղ ազատ արձակել խաղաղ հանրահավաքի մասնակիցներին, որոնք կալանավորվել են», — ասվում է եվրոպական արտաքին քաղաքականության կայքում հրապարակված հայտարարությունում։

Համաձայն հայտարարության՝ ՌԴ ոստիկանության գործողությունները «խոչընդոտել են Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությունում հռչակված հիմնարար իրավունքների գործելուն»։