ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջապես իր Android  հիմքով սմարթֆոնը փոխարինել է նոր iPhone-ով ՝անվտանգության նկատառումներից ելնելով, հաղորդում է  The Verge-ը։

Սոցկայքերի Թրամփի խորհրդական Դեն Սքավինո կրտսերը թվիթ է հրապարակել, որտեղ պաշտոնապես հայտնել է, որ նախագահը սկսել է iPhone օգտագործել՝ «վերջին մի քանի շաբաթվա ընթացքում»։

Twitter-ի օգտատերերն ուշադրություն են դարձրել, որ Թրամփի թվիթներն ուղարկվել են  Apple-ի սմարթֆոնից, այդ պատճառով էլ կասկածում էին՝ արդյոք դրանք նախագահն է ուղարկել, թե նրա թիմից որեւէ մեկը։