Հայաստանի եւ Ռուսաստանի ԶՈւ խմբավորումների օպերատիվ ծրագրերում Սիրիայում համատեղ գործողություններ նախատեսված չեն: Այս մասին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարեց` պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է Գյումրիի 102-րդ ռուսական բազայի ներգրավումը Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պայքարում:

Նրա խոսքով` Երեւանը եւ Մոսկվան ներկայում այս հարցը չեն քննարկում: «Մենք ակտիվորեն համնագործակցում ենք Սիրիա հումանիտար օգնություն հասցնելու հարցում, բայց Սիրիայի գործողություններին Գյումրիի 102-րդ ռուսական բազայի օգտագործման հարցը տվյալ պահին չի քննարկվում: Բնականաբար է, պետք է հաշվի առնել, որ ինչպես Սիրիայում, այնպես էլ Մերձավոր Արեւելքի մի շարք երկրներում հայկական մեծ համայնք կա: Բնականաբար, շատ խնդիրներ, ուղղություններ կան, այդ թվում` կապված հայ համայնքների անվտանգության ապահովման հետ: Եվ Հայաստանի իշխանությունները այս գործոնը միշտ հաշվի են առնում»,- նշեց նա: