Հայաստանը պետք է 3600 եվրո վճարի Իրանի քաղաքացի Ավանես Ավակեմյանին։ Այս մասին է վկայում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռը՝ «Ավակեմյանն ընդդեմ Հայաստանի» գործով։

Ավակեմյանը ՄԻԵԴ բողոք է ներկայացրել 2009-ի հոկտմբերին։ Նրա խոսքով՝ իշխանությունները չեն ապահովել նրա օգտին դատարանի վերջնական վճռի իրականացումը։

Ավելի վաղ հայցորդը դատական հայց է ներկայացրել Արաբկիրի եւ Քանաքեռ-Զեյթունի շրջանային դատարան՝ ընդդեմ Կ.-ի՝ մասնավոր անձի, ումից պահանջվում էր վճարել որոշակի գումար։ Մինչ դատարանում գործը քննարկելը, հայցորդն ու Կ.-ն պարտքի մարման համաձայնագիր են կնքել, որը ենթադրում էր մարման ժամկետները։ Սակայն Կ.-ն ի վճարել գումարը։

Գործի առթիվ դատարանը վճիռ է ընդունել 2005, 2007 եւ 2008 թվականներին։ Սակայն վճիռներն ի կատար չեն ածվել։

ՄԻԵԴ-ը խոստովանել է, որ իշխանությունները ի կատար չեն ածել վճիռը հօգուտ հայցորդի, որը կայացվել է երեք դատական պարզաբանումների ժամանակ, ինչն էլ Մարդու իրավունքների պաշտպանության կոնվենցիայի խախտում է։