Պետական Տրետյակովյան պատկերասրահում ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ցուցահանդեսը 2016-ին աշխարհում ամենաշատ այցելուներ ունեցած ցուցահանդեսների տասնյակում է, հայտնում է The Art Newspaper-ը։

«Կարծես առաջին դեպքն է, երբ աշխարհի ամենաշատ այցելված ցուցահանդեսների տասնյակում հայտնվել է ռուս նկարչի աշխատանքների ցուցահանդեսը»,- նշում է թերթը։ Այվազովսկու կտավների հետահայաց ցուցահանդեսը զբաղեցրել է ութերորդ տեղը։

Իսկ միջազգային վարկանիշի առաջին երեք տեղերը ավանդաբար զբաղեցնում են Ռիո դե Ժանեյրոյի անվճար ցուցահանդեսները։ Այնուհետեւ Նյու Յորքի, Տոկիոյի ու Սան Պաուլուի ցուցահանդեսներն են։

Ամենաշատ այցելություններ ունեցած թանգարանների ցանկում առաջվա պես առաջատար է Լուվրը։