Շվեյցարիայում Չեխիայի դեսպան Կարել Բորուվկային հետ են կանչել հայրենիք, քանի որ նա չի կարողանա ազդել կնոջ վրա, որը իր Twitter –ում ակտիվ քննադատում է չեխ քաղաքական գործիչներին։ Այս մասին հայտնում է չեխական Lidovky թերթը։

Դեսպանի խոսքով, ինքը հաղորդագրություն է ստացել Չեխիայի ԱԳՆ-ից, որ պետք է մինչեւ ապրիլի 30-ը լքի իր պաշտոնը։ «Ինձ միշտ հանդիմանում էին, որ չեմ կարողանում ազդել կնոջս վրա ու վերահսկել նրա գործողությունները սոցցանցերում»,- ասել է Բորուվկան, հավելելով, որ հենց դա է իր հրաժարականի պատճառը։

Բորուվկան նշել է, որ կարող էր համաձայնել այդ որոշման հետ, եթե դա կապված լիներ իր անձնական սխալների հետ։ «Կնոջ պատճառով դեսպանին մեղադրելը ինփ անհավանական ու վրդովեցուցիչ է թվում»,- շեշտել է դիվանագետը։

Դեսպանի կինը՝ Ալյոնա Բորուվկան ակտիվ քննադատում է չեխ քաղաական գործիչներին։ Մինչ այդ նա եղել է Չեխական սոցիալ դեմոկրատական կուսակցության անդամ։ Բորուվկովան նույնիսկ առաջադրել էր իր թեկնածությունը կուսակցության նախագահի տեղակալի պաշտոնում։