Սպիտակ տունը հրապարակել  է ԱՄՆ վարչակազմի աշխատակիցների ֆինանսական վիճակի մասին տվյալները, համաձայն որի  Թրամթի դետեր՝ Իվանկայի եւ նրա ամուսնու՝ Ջարեդ Կուշների կարողությունը գրեազանցում է 740 մլն դոլարը: Նշենք, որ նրանք նաեւ նախագահի խորհրդականներն են:

Սպիտակ տան տվյալների համաձայան՝ վարչակազմում պաշտոն զաղեցնելու համար Կուշները ստիպված է եղել հրաժարվել  իր ընտանիքին պատկանող շինարարական բիզնեսի ավելի քան 200 ձեռնարկություններում ունեցած պաշտոններից: Չնայած այդ հանգամանքին՝ նա շարունակում է դրանցից շատերից եկամուտ ստանալ:

Նախագահի դուստրը հրաժարվել է իր ընկերություններից, բայց պահպանում է Վաշինգտոնի կենտրոնում գտնվող Trump International Hotel-ում ունեցած իր մասնաբաժինը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Bloomberg-ը, Թրամփի վարչակազմի ընդհանուր կարողությունը գնահատվում է 12 մլրդ դոլար, ինչը նրան դարձնում է  ամենահարուստը Ամերիկայի պատմության մեջ: