Արարատի մարզի 13/18 ընտրատեղամասի տարածքում տեղադրված տեսախցիկը արձանագրել է ծեծկռտուքի դեպք: Այս առնչությամբ ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել, որում ասվում է.

«Այսօր համացանցում տեղադրված տեսանյութերից մեկի համաձայն՝ 13/18 ընտրատեղամասում միջադեպ է տեղի ունեցել, որի առնչությամբ նշված ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ վստահված անձանցից մեկը վիճաբանել է քաղաքացու հետ:

Ահազանգը ոստիկանության կողմից ուսումնասիրվում է»:

Նշենք, որ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Հովիկ Գասպարյանն այս առնչությամբ նշել էր, որ ընտրողին ուղղորդելու դեպքի շուրջ առաջացել է չհասկացվածություն, քաշքշուկ է եղել, հետո միջադեպը հարթվել է: