Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Նունե Հովհաննիսյանը քիչ առաջ ներկայացրեց ընտրողների գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումների կիրառման խնդիրները: Այս մասին, այսօր՝ ապրիլի 2-ին, հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Նունե Հովհաննիսյանը՝ հավելելով, որ տեխնիկական սարքավորումները գրեթե բոլոր երկրներում կարող են ունենալ խնդիրներ:
Նա նախ ասաց, որ քվեարկության մեկնարկի պահին խնդիր է եղել 30 տեխնիկական սարքավորման հետ , որոնցով հնարավոր չէ եղել ստանալ բացակայության մասին տեղեկանքը:
Նրա խոսքով, եղել են դեպքեր, երբ մասնագետների ոչ ճիշտ գործողություների արդյունքում կրկնակի քվեարկության փորձի դեպքեր են եղել. «Խնդիրն այն է, որ առաջին անգամ, երբ անցկացրել են անձնագիրը եւ կտրոնը չի տպել, հետո փորձել են նույն անձնագիրը անցկացնել երկրորդ անգամ, սակայն տեղամասային կենտրոններում գտնվող անձինք արձանագրել են դա գրանցամատյաններում, որ ոչ թե քվեարկության կրկնակի փորձ է այլ տեխնիկական մասնագետների ոչ ճիշտ աշխատանքի արդյունք»:
Նշենք, որ այսօր՝ ապրիլի 2-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են ընթանում։ 2015թ. դեկտեմբերին կայացած հանրաքվեով ընդունված Սահմանադրությամբ Հայաստանի 6-րգ գումարման Ազգային ժողով են անցնելու առնվազն 105 պատգամավորներ (նրանցից 4-ը՝ ազգային փոքրամասնություններին տրվող հատուկ քվոտաներով)։
Ընտրություններին մասնակցում են 5 կուսակցություններ եւ 4 դաշինքներ։ Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է ստանալ ընտրողների քվեների 5 տոկոսը, դաշինքներին՝ 7 տոկոսը։



























