«Ես քվեարկել եմ հանուն ավելի լավ ու բարգավաճ Հայաստանի»: Այս մասին հայտարարել է Արտաշատ քաղաքի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, որը քվեարկել է թիվ 12/06 ընտրատեղամասում:

Նրա խոսքով`ինքը բարձր է գնահատում «Ծառուկյան» դաշինքի հնարավորությունները: Ինչ վերաբերում է նախընտրական քարոզարշավի ընթացքում ընդհանուր դրությանը` Աբրահամյանի խոսքով` ոչ մի լարում չի եղել, եւ ամեն ինչ հարթ է անցել: 

«Ես մեզ բոլորիս լավ օր ու լավ ընտրություններ եմ մաղթում»,- նշել է նա:

Այսօր՝ ապրիլի 2-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են ընթանում։ 2015թ. դեկտեմբերին կայացած հանրաքվեով ընդունված Սահմանադրությամբ Հայաստանի 6-րգ գումարման Ազգային ժողով են անցնելու առնվազն 105 պատգամավորներ (նրանցից 4-ը՝ ազգային փոքրամասնություններին տրվող հատուկ քվոտաներով)։

Ընտրություններին մասնակցում են 5 կուսակցություններ եւ 4 դաշինքներ։ Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է ստանալ ընտրողների քվեների 5 տոկոսը, դաշինքներին՝ 7 տոկոսը։